Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ. Գլեբ Կուզնեցով

04 Հունիսի 2024, 21:30

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար:

Փորձագետի կարծիքով՝ պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտն այն է, որ Ադրբեջանին այդ խաղաղության պայմանագիրը պետք չէ։

«Միջազգային բանակցություններում սակարկության առարկա կարող է լինել մասնակից կողմերից յուրաքանչյուրի արտաքին և ներքին քաղաքականության բացարձակապես ցանկացած հարց։ Միջազգային բանակցությունները կարող են նվիրված լինել ցանկացած առիթի, ցանկացած թեմայի։ Իմ կարծիքով, պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտն այն է, որ Ադրբեջանին այդ խաղաղության պայմանագիրը պետք չէ, նրանց ամեն ինչ ձեռնտու է, նրանք գտնվում են ուժի դիրքում և միակ պատճառը, որ նրանք ընդհանրապես ինչ-որ խաղաղ բանակցություններ են վարում և դուրս են գալիս խաղաղության պայմանագրի, դա միջազգային միջնորդների ճնշումն է՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Եվրոպա և այլն։

Բոլորն ուզում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը քիչ թե շատ կարգավորվի, ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն, որոնք վերջնական տեսքի կբերեն այն։ Սա մի կողմից լավ նորություն է Հայաստանի համար, քանի որ Հայաստանն այդպիսով խուսափում է իր տարածք ներխուժելու սպառնալիքից, բայց վատ նորություն է Արցախի համար, քանի որ նրանք նույն միջազգային միջնորդներն են, որոնք ցանկանում են հարցնել Արցախի մասին և այլևս երբեք չհիշել դրա մասին», — ասել է Կուզնեցովը։