Ադրբեջանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին

31 Օգոստոսի 2024, 19:10

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է զենք գնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները և հայտնել, որ Իտալիայի հետ զենքի գործարքների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն համաձայն չէ նաև վարչապետի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ի նկատմամբ։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը, ափսոսանք են առաջացնում», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիմա եթերում