Ադրբեջանն արշավ է սկսել Արգենտինայի նախագահի և գործարար Էդուարդո Էռնեկյանի դեմ

15 Սեպտեմբերի 2023, 11:15

Քաղաքականություն

Ադրբեջանը զրպարտչական արշավ է սկսել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի և հայազգի գործարար և արգենտինացի բարերար Էդուարդո Էռնեկյանի դեմ։ Սա սկսվել է այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահը սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում՝ G20 լիագումար նիստում իր ելույթի ժամանակ դատապարտեց Ադրբեջանի շրջափակումը Լաչինի միջանցքում։

Այդ կապակցությամբ՝ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Արգենտինայի դեսպան Մարիանջելես Բելուշիին և խստորեն քննադատել Ալբերտո Ֆերնանդեսի հայտարարությունները, որոնք նա անվանել է «անհիմն կարծիքներ»։ Իսկ Արգենտինայի նախագահին սպառնացել է՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելուց։ Իսկ գործարար Էռնեկյանին այդ երկիրը մեղադրում է հովանավորչության մեջ։ Նրանց հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Էռնեկյանը խոշոր ֆինանսական ներդրող է Ադրբեջանում գտնվող հայ անջատողականների համար: Նա փող է աշխատում Արգենտինայում և ներդնում Ադրբեջանում՝ կերակրելու այդ անձանց»։

Հիմա եթերում