Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ. Արցախի ՄԻՊ
14 Հուլիսի 2023, 10:19
Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան: Ստեփանակերտի հրապարակում հրավիրված հանրահավաքին այս պնդումն է արել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայերի անվտանգության մասին խոսելիս:
Գեղամ Ստեփանյանը դիմել է միջազգային հանրությանը՝ ասելով, որ «Մտահոգված ենք», «Խիստ մտահոգված ենք», «Կոչ ենք անում» և նմանատիպ այլ հայտարարույթուններ անելը՝ բա՛վ է: «Մինչ դուք մերկապարանոց հայտարարություններ եք անում, Արցախում 12.,000 մարդ մատնվում է անմարդկային զրկանքների: Դիմում եմ ռուս խաղաղապահներին, մեզ խաղաղություն էր խոստացվել: Խաղաղությունն ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա ռեժիմով հաց հահայթելով ֆիզիկական գոյությունը քարշ տալը չէ:
Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ: Խաղաղությունը ամեն օր հոգեբանական հարձակումների ենթարկվելը չէ: Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին», — ընդգծել է Արցախի օմբուդսմենը:
Գեղամ Ստեփանյանը ոտքի կանգնելու կոչ է արել նաև Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցներին և միջազգային հանրությանը.
«Բոլոր նրանք, ովքեր իլյուզիաներ ունեն՝ թո՛ղ պատասխանեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայում, այո՛, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամաբ ատելությամբ ու թշնամանքով: Վե՛րջ տվեք խոսելուն, անհապաղ և կոնկրետ գործողություններ իրականացնելը ցպահապհանջ է Արցախում ողբերգությունը կանխելու համար: Անտարբերությունը հավասարազոր է մեղսակցության և անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է»,- ասել է Գեղամ Ստեփանյանը: