Ադրբեջանն ի սկզբանե շատ հակառուսական երկիր է եղել. Վադիմ Տրուխաչյով

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը:

«Ադրբեջանի գործողությունները թելադրված են նրանով, որ ի սկզբանե շատ հակառուսական երկիր է եղել, որի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ մոտավորապես նույնն է, ինչ Լատվիայում, Էստոնիայում, միայն հարավային կոլորիտով։ Երկրորդ կետն այն է, որ Ադրբեջանը դարձել է դեպի Եվրոպա գազի և նավթի մատակարար՝ որպես այլընտրանք Ռուսաստանին։ Ադրբեջանում նավթարդյունահանման մեծ մասը վերահսկում են անգլիացիները, զգալի մասը՝ թուրքերը, նաև իտալացիները, նորվեգացիները, և նրանք բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, որոնք նաև զինում են Ուկրաինային։ Հավաքական Արևմուտքն իր բոլոր գործընկերներին ստիպում է ինտեգրվել հակառուսական կարգապահության մեջ և խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ։

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այստեղ ճնշում է եղել առաջին հերթին Բրիտանիայի կողմից, մասամբ, հավանաբար, նաև Թուրքիայի կողմից, որից հետո Ադրբեջանը միանշանակ խաղադրույք է կատարել Ռուսաստանի հետ կապերի խզման վրա։ Հաշվի առնելով ադրբեջանական հասարակության տրամադրությունները՝ դա լիովին արձագանք այնտեղ, քանի որ ադրբեջանական հասարակությունը խիստ հակառուսական է տրամադրված», — ասել է Տրուխաչյովը։

Քաղաքագետի խոսքով՝ ՏԱՍՍ-ի ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի պաշտոնանկությունը լիովին հիմնավորված է։

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կտրուկ սրման պահին, այն ժամանակ, երբ Ալիևը բացահայտ աջակցություն էր հայտնում Ուկրաինային, նա իրեն թույլ է տվել ստորացուցիչ ելույթ ունենալ` ուղղված այն նախագահին, որը բացահայտ կանգնել է Ուկրաինայի կողքին։ Ուստի այս պաշտոնանկությունը լիովին հիմնավորված է։ Ավելին, դա պետք էր անել շատ ավելի վաղ, քանի որ Գուսմանը բազմիցս իր հավատարմությունն է հայտնել ոչ թե Ռուսաստանին, այլ Ադրբեջանին։ Ռուսաստանի պետական լրատվական գործակալության ղեկավարի տեղակալը կարող է հավատարմություն ցուցաբերել միայն մեկ երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ, իսկ նա ի սկզբանե ունեցել է երկակի հավատարմություն», — եզրափակել է Տրուխաչյովը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա եթերում