Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է. Բագրատ Սրբազան

18 Հուլիսի 2024, 20:08

Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Բաքուն առանց բանակցությունների էլ ստանումէ իր ուզածը.

«Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի։ Եվ երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում։ Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է»,- ասել է Բագրատ Սրբազանը: