Ադրբեջանն իրականացնում է Արցախի իսլամացման քաղաքականություն. Հովիկ Ավանեսով
18 Ապրիլի 2025, 20:30
Հայկական մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվում հայկական մշակութային ժառանգությությունը։
«Մեծ թափ են ստացել տարբեր բնակավայրերում մզկիթների կառուցումը։ Ընդ որում, այնպիսի բնակավայրերում են մզկիթներ կառուցում, որտեղ երբևիցե մզկիթ չի եղել, օրինակ, Բերձորում։ Այնտեղ մզկիթը կառուցվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պուրակի տարածքում, որը հարակից է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցուն»,- ասել է մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրել է, որ այդ եկեղեցին էլ են հողին հավասարեցրել։
«Ադրբեջանն իրականացնում է Արցախի իսլամացման քաղաքականություն»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։