Ադրբեջանն օտարերկրյա դիվանագետներ է տարել Լաչինի միջանցքի մոտ և փորձել է մոլորեցնել նրանց

24 Հունիսի 2023, 15:45

Քաղաքականություն

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Լաչին։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները:

Պատվիրակության կազմում 60 դիվանագետ եւ ռազմական կցորդ կա 33 երկրից եւ 10 կազմակերպությունից։

Լաչին այցի շրջանակում օտարերկրյա դիվանագետները եկել են կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է դրել Հայաստանի եւ Արցախի միջեւ։

Ադրբեջանի իշխանությունները փորձել են մոլորեցնել օտարերկրյա դիվանագետներին՝ հավաստիացնելով, որ արցախահայերը մինչեւ վերջերս անխոչընդոտ մտել են Ստեփանակերտ։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը բետոնե պատնեշներ է դրել՝ վերջնականապես փակելով Լաչինի միջանցքը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում կատարել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը։