Ադրբեջանն ու Հայաստանը չեն լսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները խաղաղության հաստատման վերաբերյալ. Սերգեյ Նարիշկին

10 Դեկտեմբերի 2024, 12:09

Քաղաքականություն

Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն։ Այս մասին «Разведчик» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Երևանն ու Բաքուն ականջալուր չեն Արևմուտքին։ Հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանձնարարականներն այնքան էլ չեն հետաքրքրում Հայաստանին և Ադրբեջանին. նրանք նախընտրում են հարցերը լուծել ինքնուրույն»,- նշել է Նարիշկինը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում ընդհանրապես ձախողումներ են սկսվել: