Ադրբեջանն ու Թուրքիան ԱԹՍ-ների թռիչքների փորձարկումներ են անցկացնում Հայաստանի սահմանին
30 Հուլիսի 2025, 15:18
Ադրբեջանն ու Թուրքիան ԱԹՍ-ների վիրտուալ փորձարկումներ են իրականացնում Հայաստանի սահմանի մոտ։ Ըստ «Բայրաքթար» սերիայի դրոններ արտադրող Baykar ընկերության՝ փորձարկումները ներառել են երեք տարածաշրջան՝ Թուրքիայի տարածքը, Նախիջևանի և Եվլախի շրջանները, ինչպես նաև Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ հատվածը։
Մշակողների խոսքերով՝ նման փորձարկումները հնարավորություն են տալիս ստուգել ԱԹՍ-ների վարքագիծը պոտենցիալ վտանգավոր սցենարներում՝ առանց տեխնիկայի կամ մարդկանց համար ռիսկի։ Առավելագույն իրատեսականություն ապահովելու համար «թռիչքները» ռադիոլոկացիոն համակարգերում ցուցադրվում են որպես սովորական թռչող սարքեր։