Ադրբեջանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

07 Դեկտեմբերի 2023, 10:05

Հայեր

Դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 08:15-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: