Ադրբեջանում այսօր այլևս որևէ հայ չի մնացել. Ձյունիկ Աղաջանյան

26 Հունվարի 2026, 18:18

Քաղաքականություն

Ադրբեջանը նույնիսկ Արցախում մնացած փոքրաթիվ հայերի ներկայությունը չի ցանկացել հանդուրժել՝ անկախ նրանից, որ նրանք որևէ վտանգ չէին ներկայացնում և շատերն առողջական լուրջ խնդիրներ ունեին։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Ադրբեջանցիները բացարձակապես ցանկություն չունեին հանդուրժելու անգամ այդ փոքրաթիվ հայերին։ Նրանք նույնիսկ փորձ չարեցին գոնե ցուցադրական առումով ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրենց հետ ապրող հայեր կան»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը փաստում է, որ այսօր Ադրբեջանում այլևս որևէ հայ չի մնացել, իսկ հազարամյակներով հայապատկան Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։

«Սա լիովին տրամաբանական արդյունք էր այն քաղաքականության, որն Ադրբեջանը տարիներ շարունակ վարել է՝ ունենալով համապատասխան քարտ բլանշը»,- ընդգծել է Աղաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: