Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է

15 Մայիսի 2024, 18:06

Քաղաքականություն

Ադրբեջանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին ռազմաքաղաքական գործիչների ապօրինի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել ևս հինգ ամսով երկարաձգել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԳ նախկին նախագահ Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետը»,- գրել են լրատվամիջոցները: