Ադրբեջանում դատում են ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս առևանգված Վագիֆ Խաչատրյանին
06 Հոկտեմբերի 2023, 12:04
Այս ամառ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը դատարանի առջև կկանգնի։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Նախապատրաստական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։
Շինծու գործով «տուժող» է համարվում 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին առևանգել էին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։