Ադրբեջանում գերության մեջ պահվող Վագիֆ Խաչատրյանի վիճակը ծանր է․ նա հոսպիտալացվել է

23 Դեկտեմբերի 2025, 18:03

Քաղաքականություն

Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի Արդարադատության նախարարությանը։

70-ամյա դատապարտյալ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի ցավեր։  Ըստ երկրի ԱՆ-ի՝ իրականացվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։