Ադրբեջանում ներկայացրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը

16 Հոկտեմբերի 2025, 13:10

Քաղաքականություն

«Ադրբեջանի քարտեզագրողներ» հասարակական միավորումը ներկայացրել է «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը, ինչի մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Կազմակերպության նախագահ Մուգաբիլ Բայրամովի խոսքով՝ քարտեզի հիմքը ստեղծվել է բարձր ճշգրտության արբանյակային լուսանկարների հիման վրա:

Քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքների հատվածները, նշված են բնակավայրերը, տրանսպորտային ենթակառուցվածքները, գետերը և լեռները։ Քարտեզի վրա պատկերված են նաև Արազի միջանցքը և դրան հարակից Իրանի տարածքը։

Հիմա եթերում