Ադրբեջանը 30 տարի տարածքային պահանջների գաղափարներ է առաջ մղում. իրանցի փորձագետ
01 Հոկտեմբերի 2025, 16:20
Իրանցի կովկասագետ Էհսան Մովահեդիանը X-ում տեսանյութ է հրապարակել, որում Ադրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին ցույց են տալիս քարտեզ, որի վրա երկրի սահմաններն ընդգրկում են հարևան պետությունների՝ Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի տարածքները։
«Երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանի Հանրապետության դպրոցներում տարբեր ձևերով քարոզվում են տարածքային պահանջներ Իրանի նկատմամբ, և այդ գործընթացը չի դադարում։ Նման պրակտիկա դիտվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կառույցներում։ Ալիևն, ըստ ամենայնի, հույս ունի մի օր օգտվել այդ քարոզչության պտուղներից՝ Իսրայելի աջակցությամբ»,- նշել է փորձագետը։
Ներկայացված քարտեզի վրա Ադրբեջանն ընդլայնում է իր սահմանները դեպի Իրանի հյուսիս-արևմուտք, ինչպես նաև ներառում է Վրաստանի և Ռուսաստանի տարածքներից հատվածներ: