Ադրբեջանը բռնազավթված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
16 Փետրվարի 2024, 09:39
Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդել է տարբեր շինություններ, այդ թվում՝ պատմական նշանակության կառույցներ։ Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն-ի գրասենյակը։
«Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը, Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։