Ադրբեջանը ձևափոխում է «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը. Հայքի մշակույթի օմբուդսմեն
03 Մարտի 2024, 14:43
Հայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։
«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը», — գրել է նա ֆեյսբուքյան էջում: