Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման․ Հաջիև

17 Նոյեմբերի 2023, 13:35

Քաղաքականություն

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Բայց խաղաղության ցանկացած գործողություն պահանջում է, որ երկու կողմերը կատարեն իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը և դրսևորի բարի կամք: Այժմ մեր տարածաշրջանում նոր իրողություններ և ստատուս քվո են։ Այս նոր իրողությունները հիմնված են արդարության, օրինականության վրա», — ասել է Հաջիևը: