Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը. Կոնստանտին Զատուլին
30 Հունիսի 2025, 15:02
Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետը նա հայտնել է«Լենտա․ռու»-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չեղարկել է Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների հետ բոլոր մշակութային միջոցառումները։ Նման միջոցառումների համար առիթ են հանդիսացել Սվերդլովսկի մարզում ադրբեջանցիների նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները։
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ՀԱՊԿ անդամ չէ, որոնց անդամների նկատմամբ կիրառվում է «ռազմավարական գործընկեր» հասկացությունը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, նման անդամակցությունը չի պաշտպանում բացահայտ հակառուսական կուրսի իրականացումից։ Բացի այդ, Զատուլինը մատնանշել է, որ Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանի արձագանքը։
«Դրանից հետո Ադրբեջանի ղեկավարությունն այլևս չհիմնվեց Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքի վրա և զգուշանալ Ռուսաստանի միջամտությունից նմանատիպ գործողություններում։ Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունները շեշտելու անհրաժեշտությունը դադարել է էական լինել»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանը, առանց Լեռնային Ղարաբաղի էլ պետք է շահեր առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունից։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանում որպես աշխատանքային միգրանտներ աշխատում են մեծ թվով ադրբեջանցիներ, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների շրջանում կան բազմաթիվ ադրբեջանցիներ։
«Բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանը չի եղել մեր ռազմավարական գործընկերը հենց սկզբից, դա մոլորություն էր մեր կողմից: Ադրբեջանը չի եղել ռազմավարական գործընկեր իր անկախության ողջ պատմության ընթացքում: Մեր պլաններն՝ Ադրբեջանն օգտագործել որպես հյուսիս-հարավ միջանցքի տարր, իմ կարծիքով, շատ խնդրահարույց են։ Թեպետ այդ աշխատանքը շարունակվում է, բայց այն առայժմ բեկման չի հանգեցրել»,- նշել է Զատուլինը։