Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին․ Ֆիդան

13 Սեպտեմբերի 2025, 10:54

Քաղաքականություն

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։

Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ջանքերին աջակցելու համար։

Հիմա եթերում