Ադրբեջանը գործում է իր տարածքում, ինչը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից․ Պեսկով

20 Սեպտեմբերի 2023, 20:03

Քաղաքականություն

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռեւս հիմքեր չի տեսնում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին խոսելու համար:

«Էթնիկ զտումների մասին խոսելու հիմքեր դեռ չկան։ Եվ դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք հայտնում ենք մեր հնարավոր մտահոգությունները»,- ասել է Պեսկովը և հավելել․ «ՌԴ-ն ակնկալում է, որ Ադրբեջանը կպահպանի քաղաքացիական թիրախներին չհարվածելու խոստումը»։

Ռուսաստանն ընդունում է, որ Ղարաբաղում իրավիճակն այժմ Ադրբեջանի ներքին գործն է։

«Ադրբեջանը գործում է իր տարածքում, ինչը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,-ասել է Պեսկովը։