Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ բնակչությունը հյուծված է իննամսյա բռնի շրջափակումից հետո․ Չենտեմերո

21 Սեպտեմբերի 2023, 01:05

Քաղաքականություն

Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական բարեկամության խմբի անդամ Ջուլիո Չենտեմերոն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։

Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Չենտեմերոն փաստել է, որ միջազգային հանրությունը պահանջում է հակամարտող կողմերի միջև ուղիղ երկխոսության մեխանիզմ, փոխարենը ադրբեջանական զինուժը ռազմական հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ բնակչությունը հյուծված է իննամսյա բռնի շրջափակումից հետո։