Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում

19 Մայիսի 2023, 15:57

Քաղաքականություն

Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հետկոնֆլիկտային կարգավորումը տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում»,- հավելեց Բայրամովը։

Նա ընդգծել է՝ վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը:

Բայրամովի խոսքով՝ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան շարունակել հայկական պատվիրակության հետ քննարկել առկա բոլոր հարցերը, նաև՝ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը: