Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր նարատիվներ է առաջ քաշում. Պյոտր Կոլչին
30 Սեպտեմբերի 2024, 23:56
Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է պաշտպանական դաշինքներին Հայաստանի մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի նոր պահանջներին։
«Սա դիվանագիտական խաղի մի մասն է՝ բանակցությունների որոշակի նախաբան և ապագայում բարձրաձայնվող դիրքորոշումներ։ Ինչպես տեսնում ենք, Բաքուն ցույց է տալիս, որ իրենց համար կարևոր է Հայաստանի դաշինքի պատկանելության հարցը, պաշտպանական որոշակի դաշինքներում նրա մասնակցության և ռազմական համագործակցության հարցը։
Ակնկալվում է, որ ապագա բանակցություններում Ալիևը, ի թիվս այլ բաների, առաջ կքաշի այդ հարցի որոշ նորմատիվային ամրագրումներ։ Հետևաբար, այս դեպքում ես սա տեսնում եմ որպես ապագա բանակցությունների համար ինչ-որ մետաղալար, և Ադրբեջանն այդպիսով փորձում է ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, որ այդ հարցը նույնպես քննարկվի»,- ասել է Կոլչինը:
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքում աջակցություն գտնելու Փաշինյանի փորձերն անհաջող էին:
«Ամենայն հավանականությամբ, դա կարող է պատասխան լինել Արևմուտքում ինչ-որ աջակցություն գտնելու Փաշինյանի դիվանագիտական որոշ փորձերին։ Ինչպես տեսնում ենք, այդ փորձերն անհաջող են եղել, ավելին, Բաքուն ցույց է տալիս, որ այս ուղղությամբ ցանկացած փորձ ենթակա է լինելու լրացուցիչ բանակցությունների։ Սրանք ինչ-որ նոր նարատիվներ են, որոնք առաջ է քաշում Բաքուն։ Թե որքանով դրանք ինչ-որ կերպ կամրագրվեն բանակցությունների և դիվանագիտական սակարկությունների արդյունքներով, իհարկե, դեռ հայտնի չէ։
Այս ամենը միանշանակ մանևրելու հնարավորություններ է տալիս, բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր բանակցային դիրքերըև մի ամբողջ շարք պահանջներ առաջ քաշել, որպեսզի հետո դրանց մի մասը ջնջի, մի մասը թողնի»,- եզրափակել է Կոլչինը։