Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին

21 Հուլիսի 2024, 19:22

Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հրավերն ուղարկվել է խաղաղության գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը», — հայտարարել է Հաջիևը: