Ադրբեջանը կապահովվի ռուսական Կարմիր Խաչի բեռնատարի մուտքը Ակնա, այնտեղից էլ՝ Ասկերան
10 Սեպտեմբերի 2023, 19:10
Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է, որ վաղը կապահովվի ռուսական Կարմիր Խաչի բեռնատարի մուտքը Ակնա, այնտեղից էլ՝ Ասկերան:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Ըստ հայտարարության` օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ էր ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: