Ադրբեջանը կրկին կրակել է Տեղի դիրքերի ուղղությամբ. կա ևս մեկ վիրավոր

12 Հուլիսի 2023, 15:31

Քաղաքականություն

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հիմա եթերում