Ադրբեջանը ԿԽՄԿ-ին ստիպում է իրենց փոխանցել արցախցի բուժառուների տվյալները, ինչն անթույլատրելի է

18 Մայիսի 2023, 15:16

Քաղաքականություն

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական հսկիչ-անցակետի տեղադրումից հետո՝ ապրիլի 29-ից Ադրբեջանը խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ ԿԽՄԿ-ն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ։ Alpha News-ի աղբյուրը տեղեկացրել է՝ ադրբեջանական կողմը պահանջում է տեղափոխվող բուժառուների անձնական տվյալները, ինչը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների համաձայն՝ թույլատրելի չէ: Մայիսի 16-ին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 բուժառու Ստեփանակերտի շտապ օգնության մեքենաներով և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ: Հիվանդներն ու նրանց ուղեկցող հարազատները ճարահատյալ փոխանցել են իրենց անձնական տվյալները ադրբեջանական կողմին, որպեսզի կարողանան Հայաստանում հրատապ բուժօգնություն ստանան:

Հիմա եթերում