Ադրբեջանը միտումնավոր չի գնացել վերջնական ստորագրման. Ռոբերտ Մարգարյան
10 Հոկտեմբերի 2025, 13:30
Շուտով Նոբելյան խաղաղության մրցանակի շահողը պարզ է դառնալու, և ԱՄՆ-ի համար օգոստոսյան փաստաթղթի պիտանիությունն ավարտվելու է, այլևս հետաքրքիր չի լինելու: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
«ԱՄՆ-ն պետք է նոր հետաքրքրություն ունենա, քանի որ այդ 30 կիլոմետրի փոխարեն ունենում է արդեն ավելի երկար ճանապարհ, ավելի շահավետ, քանի որ միայն Թուրքիան և Ադրբեջանը չեն, որ այն օգտագործում են, արդեն Իրանը կարող է օգտագործել, Չինաստանը: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն դա նկատի ունենա»,- ասել է Մարգարյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ փաստաթղթի նախաստորագրումը չի՞ կարող խանգարել, որպեսզի իշխանության եկող նոր քաղաքական ուժերն իրականացնեն իրենց ծրագիրը, Ռոբերտ Մարգարյանն ասել է. «Նախագահ Քոչարյանը հստակ բացատրեց, որ նախաստորագրումն անիմաստ բան է: Այն վերջնական համաձայնագրի տեսք չունի, քանի որ տեսնում ենք, որ կան դատարկ չլրացված տեղեր: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը միտումնավոր չի գնացել վերջնական ստորագրման, քանի որ իր համար տեղ է բաց թողնում՝ ապագայում հրաժարավելու համար»:
Նրա խոսքով՝ հաջորդ իշխանությունները բավական աշխատանք պետք է կատարեն, ու թույլ չտան համաձայնագրի այդ տարբերակը:
Մանրամասները տեսանյութում: