Ադրբեջանը պատրաստ է թույլատրել իր տարածքով ռուսական արտադրանքի բաց թողումը Հայաստան. Օվերչուկ
26 Հոկտեմբերի 2025, 18:34
Ադրբեջանը հայտարարել է ռուսական արտադրանքը Հայաստան բաց թողնելու պատրաստակամության մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական արտադրանքի տարանցման համար Ադրբեջանի երկաթուղիների օգտագործման հնարավորությունը։ Այդ առումով մենք նույնպես շատ հետաքրքիր տեղաշարժեր ունենք։ Այժմ «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի գործընկերների հետ լուծում են այն հարցերը, թե ինչպես կազմակերպել այդ փոխադրումները։ Միաժամանակ համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարության գծով՝ այս նոր լոգիստիկ երթուղին յուրացնելու համար», — ասել է նա։