Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված դիրքերից․ Ֆրանսիայի վարչապետ

21 Մարտի 2024, 11:04

Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված դիրքերից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին։

«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքում օկուպացված դիրքերից։ Ֆրանսիան կանի ավելին՝ ի օգուտ Հայաստանի։ Մեր մարտահրավերն է օգնել Հայաստանին պաշտպանել իրեն: Ֆրանսիան լինելու է Հայաստանի կողքին»,-ասել է նա։