ՌԴ զինվորականները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ. Պեսկով
19 Սեպտեմբերի 2023, 17:57
Կրեմլը մտահոգված է տարածաշրջանում կտրուկ էսկալացիայով, այժմ գլխավորը կողմերին համոզելն է` հրաժարվել ուժային մեթոդներից: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
ՌԴ զինվորականները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ, և հնարավոր են շփումներ ամենաբարձր մակարդակով։
Ղարաբաղում ռուսական կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին որոշումը կայացնում են զինվորականները, դա համաձայնեցվում է բոլոր կողմերի հետ»,- ասել է Պեսկովը: