Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

13 Հունվարի 2024, 18:41

Կարծիք | Քաղաքականություն

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը, բացարձակապես անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև, Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պահանջներին և, իր ձևակերպմամբ, «միջանցքային խոսույթ» ձևավորելու՝ Ադրբեջանի փորձերին։

«Փորձ է արվում նաև միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ընդ որում, երբ որ մենք ասում ենք՝ մի րոպե, դա նկրտում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ասում են՝ դա միջազգային խոսույթ է․ կա Հյուսիս-հարավ միջանցք և այլն․․․ Որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ասում ենք՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային»,- ասել է Փաշինյանը։