Ադրբեջանը Սերբիայից 48 ինքնագնաց հաուբից է գնել

06 Նոյեմբերի 2025, 15:35

Քաղաքականություն

Ադրբեջան է հասել սերբական Nora B52 NG ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը:

Նոյեմբերի 1-ին Ан-124-100М ինքնաթիռը դուրս է եկել սերբական «Բատայնիցա» ռազմական ավիաբազայից և վայրէջք կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հասցնելով սպառազինության խմբաքանակը:

Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը 339 միլիոն եվրոյով գնել է 48 միավոր Nora B-52 հաուբից։