Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալեքսանդր Ցինկեր
15 Հոկտեմբերի 2024, 21:30
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագա փուլերին», միանգամայն անիրատեսական է։
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ հույս ունի՝ դեռ հնարավոր կլինի լրացնել իր պահանջները:
«Մի կողմից կա այնպիսի միջազգային միտում, որ բոլորը ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բոլորը խոսում են այդ մասին, դրա համար էլ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բոլոր միջազգային հանդիպումներում կամ հարցազրույցներում ասում են՝ այո, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր։ Բայց միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը միմյանց մեղադրում է մի բանի համար, որը չի արվում, բայց նախատեսվում էր անել:
Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ հույս ունի, որ հնարավոր կլինի իր որոշ պահանջներ լրացնել», — ասել է Ցինկերը։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների աղմուկի ներքո կարող է փորձել իր ինչ-որ այլ հարցեր լուծել Հարավային Կովկասում:
«Ավելին, եթե Մեծ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Հարավային Կովկասում, սկսվեն ինչ-որ ավելի ակտիվ ռազմական գործողություններ, ապա այդ աղմուկի ներքո Ադրբեջանը կարող է փորձել լուծել իր ինչ-որ հարցեր․ դրանք կա՛մ տարածքային են, կա՛մ անվտանգության խնդիրներ են: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է ավելի ակտիվ ռազմական գործողություններ սկսել: Դրա համար էլ այսօր նա շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և ամեն անգամ այնպիսի պայմաններ է դնում, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելը, Զանգեզուրի միջանցքի հարցը լուծելը և այլն։ Եվ, բնականաբար, չի կարող ասել, որ դեմ են ստորագրմանը
Եվ բնականաբար, խոսել այն մասին, որ իրենք դեմ են ստորագրմանը, նա չի կարող։ Դրա համար Ադրբեջանն ասում է՝ այո, մենք կողմ ենք, բայց կան որոշակի կետեր, որոնք պետք է լուծվեն։ Ինչ վերաբերում է մասնակի պայմանագրի ստորագրմանը, ապա ես չեմ կարծում, որ դա տեղի է ունենում համաշխարհային պրակտիկայում։ Հավանաբար, ամեն դեպքում պետք է ստորագրել համալիր տարբերակը։ Բայց ես կողմնակից եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են խաղաղ գոյակցությունից։ Դեռ շատ խնդիրներ կան թե՛ հռետորաբանության, թե՛ պահանջների մեջ, ուստի շտապել պետք չէ», — եզրափակել է Ցինկերը։