Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ

14 Հուլիսի 2023, 11:33

Քաղաքականություն

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից, կիրառելով նաև  82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։      

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։

ՊԲ-ն տեղի ունեցածի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: