Ադրբեջանը Ստեփանակերտում հայազգի պարետ է նշանակել

03 Հոկտեմբերի 2023, 23:42

Քաղաքականություն

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում գրել է, թե Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչ» է նշանակվել Սարգիս Գալստյանը։ Aravot.am-ը որոշ մանրամասներ է ճշտել Սարգիս Գալստյանի մասին։

Ըստ լրատվամիջոցի՝ Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել, 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր «ժողովրդական դիվանագիտության» ջատագովներն էին և այցելում էին Բաքու։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։

Aravot.am-ը գրել է նաև, թե Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։

Հավելենք, որ Դավիթ Գալստյանը, 2020 թվականից ի վեր, վերջինիս հետ խզել է բարեկամական հարաբերությունները, քանի որ Սարգիս Գալստյանը եղել է Արայիկ Հարությունյանի թիմակիցը։