Ադրբեջանը Ստեփանակերտում հեռացրել է Շառլ Ազնավուրի հուշարձանը
27 Փետրվարի 2024, 21:10
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ահազանգում է․
«Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ՝ 2022 թվականին:
Ստորև լուսանկարներում՝ Շարլ Ազնավուրի հուշարձանը և այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին:
Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստաֆոր Իվանյանի և այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաև Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաև, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»: