Ադրբեջանը տարածաշրջանում ճանապարհ հարթեց դեպի հարատև խաղաղություն. Ֆիդան
23 Մայիսի 2024, 11:43
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: Այս մասին Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հաքան Ֆիդանը դրական քայլ է համարել «4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները:
«Ադրբեջանը տարածաշրջանում ճանապարհ հարթեց դեպի հարատև խաղաղություն»,- ասել է նա: