Ադրբեջանը տարhանում է Թեհրանում իր դեսպանությունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը. Ադրբեջանի ԱԳՆ

06 Մարտի 2026, 15:00

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանման մասին։ Որոշումը վերաբերում է ինչպես Թեհրանում Ադրբեջանի դեսպանությանը, այնպես էլ Թավրիզում գլխավոր հյուպատոսությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Իրանից արձակված 4 ԱԹՍ է ընկել Նախիջևանում։