Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները. Ալիև

21 Հոկտեմբերի 2025, 14:11

Քաղաքականություն

Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Այս մասին Աստանայում Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները»,- հայտարարել է նա: