«Ադրբեջանը խաղաղություն չի ուզում». Alpha News-ի հարցումը

03 Հուլիսի 2023, 16:11

Կարծիք

«Հնարավո՞ր է խաղաղության դարաշրջան հաստատել ժամանակակից Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայ բնակիչների շրջանում։ Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ մոտ ապագայում այս երկրների հետ խաղաղության դարաշրջան հաստատելն անհնար է տարբեր պատճառներով, որոնցից ամենագլխավորը Արցախյան խնդիրն ու 44-օրյա պատերազմն են։

«Երբե՛ք: Ադրբեջանը սա չի ուզում»,- ասել է երեւանցիներից մեկը։

«Ես չեմ հասկանում, թե որն է սրա իմաստը: Ցեղասպանությունից, սումգայիթյան ջարդերից հետո, չհաշված 44-օրյա պատերազմը, նրանք արդեն ամեն ինչ ապացուցել են»,- հարցին պատասխանել է մոսկվայաբնակ հայերից մեկը։

«Եթե մենք խաղաղության համաձայնագիր ստորագրենք, դա կնշանակի, որ մենք մոռացության ենք մատնում Հայոց ցեղասպանությունը վերապրածներին»:

«Կա՞ մի պետություն, որի հետ Թուրքիան խաղաղ հարաբերություններ ունի: Ո՛չ: Մեզ հետ, առավել ևս, դա տեղի չի ունենա», -կարծում են Alpha News-ի հարցման մասնակիցները: