Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է պատրաստ լինի պատերազմի․ Ալիև

22 Օգոստոսի 2025, 10:55

Քաղաքականություն

Ադրբեջանը խաղաղություն է ուզում, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ հնարավո չէ կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ համաշխարհային գործընթացները հնարավոր չէ կանխատեսել, ուստի ադրբեջանցիները պետք է իրենք հոգ տանեն իրենց անվտանգության մասին՝ պահպանելով զգոնությունը։

Նա նշել է, որ Բաքվում տեսնում են «հնարավոր սպառնալիքների աղբյուրներ» և մեծացնում են ռազմական հզորությունը։ Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը ստացել է ժամանակակից ԱԹՍ-ներ, ինչպես նաև նոր հրետանային համակարգեր։ Բացի այդ, նոր մարտական ինքնաթիռների համար պայմանագրեր են կնքվել, իսկ արդեն առկա մարտական ինքնաթիռներն արդիականացվել են։

Հիմա եթերում