«Աերոֆլոտ»-ը ապրիլի 18-ից կավելացնի Մոսկվա-Երևան չվերթների հաճախականությունը
20 Մարտի 2025, 09:24

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը ապրիլի 18-ից Մոսկվա-Երևան չվերթների հաճախականությունը կավելացնի օրական մինչև հինգ անգամ։ Այս մասին ավիափոխադրողը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
«Ապրիլի 18-ից ներդրվում է երեկոյան նոր SU1862/1863 չվերթը, և ավիաընկերությունը կիրականացնի օրական մինչև հինգ չվերթ այս երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 30-ից կավելացվի ևս մեկ ամենօրյա չվերթ SU1864/1865՝ թռիչքների հաճախականությունը հասցնելով օրական 6-ի։ Այսպես, ըստ ավիաընկերության, Մոսկվայի և Երևանի միջև ամառային պիկ ժամերին ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական մինչև 42 չվերթ, ինչը 20%-ով ավելի է, քան 2024 թվականի ամռանը։
«Աերոֆլոտ»-ի ընկերությունները նույնպես կանոնավոր թռիչքներ են իրականացնում դեպի Երևան Ռուսաստանի 6 քաղաքից՝ Միներալնիե Վոդիից, Եկատերինբուրգից, Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից և Վոլգոգրադից: