ԱԳՆ-ն էլ, գործող կառավարություն էլ ընդունեցին՝ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմաններ չի ֆիքսում. Վարդանյան

01 Սեպտեմբերի 2025, 19:20

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդես էին եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում էր՝ «Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե, իբր, Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը: Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում`առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման»:

Թեմայի առնչությամբ Alpha News-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:

«Ադրբեջանը սահմանազատման ժամանակ օգտագործելու է այն քարտեզը, որն իրեն ձեռք է տալիս. Տավուշում այլ քարտեզ, Սյունիքում՝այլ: Խնդիրն այն է, որ Արարատ Միրզոյանը ստում է: Մենք բացահայտել ենք այդ սուտը»,- ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն էլ, կառավարությունն էլ ընդունել են՝ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմաններ չի ֆիքսում:

«ՀԵնց դա է պատճառը, որ նրանք ուզում էին քարտեզներ ամրագրել: Այլապես, եթե Ալմա-Աթան, ինչպես հիմա նրանք պնդում են, կոնկրետ քարտեզ և ուրվագիծ է ֆիքսում, ինչո՞ւ են ուզում կոնկրետ թվականների քարտեզներ ֆիքսել: Ադրբեջանը հրաժարվում է այդ գաղափարից»,- ասել է Վարդանյանը:

Նա հավելել է՝ արդյունքում ստացել ենք փաստաթուղթ, որով մենք ոչինչ չենք ստանում:

Հիմա եթերում