Ագնես Վահրամյանը նշանակվել է ֆրանսիական ռադիոյի տնօրեն
29 Օգոստոսի 2024, 11:40
Ֆրանսիայի հանրային հեռարձակող «France Télévisions»-ի կազմի մեջ մտնող «Franceinfo» ռադիոյի տնօրեն է նշանակվել հայուհի Ագնես Վահրամյանը:
Մինչ այդ լրագրողն աշխատել է որպես թղթակից ԱՄՆ-ում։ Վահրամյանը նախկինում զբաղեցրել է «France 2»-ի խմբագրի տեղակալի, «Envoyé Special» հեռուստահաղորդման, ինչպես նաև «France 2»-ի երեկոյան նորությունների գլխավոր խմբագրի պաշտոնները: