Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին
02 Հունիսի 2024, 12:05
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել մինչ 2013-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում հինգշաբթի սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածություն առաջադրել հունիսի 28-ին նշանակված նախագահական ընտրություններում։