Աջակցելու ենք «Մեր ձևով» շարժմանը. գյումրեցիներ
01 Հոկտեմբերի 2025, 14:50
Գյումրիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք միանալու են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը:
«Ողջունում եմ ցանկացած շարժում, որը մի փոքր օգուտ կբերի այս անօրինական, հակապետական, հակահայկական խմբակին հեռացնելու գործում»,- ասել է բնակիչներից մեկը:
Հարցման մեկ այլ մասնակից նշել է, որ կմիանա շարժմանը, եթե այն ազգանպաստ լինի:
«Սամվել Կարապետյանը Հայաստանում եզակի է: Հայությունը պետք է ոտքի ելնի՝ ընդդեմ Փաշինյանի, բայց հայությունը քնած է»,- ասել է Գյումրիի մեկ այլ բնակիչ: